Ունե՞ք հաճախորդներ ԱՄՆ-ում․ զարգացրե՛ք ձեր բիզնեսը All About Cargo-ի հետ


Արդեն ունե՞ք հաճախորդների կայացած բազա ԱՄՆ բեռնափոխադրումների շուկայում կամ գործարար կապեր այն ընկերությունների հետ, որոնք հուսալի բեռնափոխադրումների կարի՞ք ունեն։
All About Cargo ընկերությունում բեռնափոխադրումների վաճառքի փորձառու գործակալները կարող են շարունակել աշխատել իրենց գործող հաճախորդների հետ՝ օգտվելով մասնագիտական աճի համար անհրաժեշտ լոգիստիկ հարթակից և աջակցությունից։
Իսկ եթե ունեք լայն գործարար կապեր, բայց չեք ցանկանում ամբողջ դրույքով զբաղվել բեռնափոխադրումների վաճառքով, մեր գործընկերային ուղղորդման ծրագիրը հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ նաև ձեր գործարար կապերի շնորհիվ։
Ներգրավե՛ք ձեր հաճախորդներին։ Կառուցե՛ք ձեր կարիերայի հաջորդ փուլը։
Եթե տարիներ շարունակ աշխատել եք հաճախորդների վստահությունը շահելու համար, կարիերայի հաջորդ քայլը կատարելիս պարտադիր չէ հրաժարվել արդեն ձևավորված գործարար հարաբերություններից։
All About Cargo-ում բեռնափոխադրումների վաճառքի փորձառու գործակալները կարող են շարունակել սպասարկել իրենց գործող հաճախորդներին և ընդլայնել հաճախորդների բազան՝ օգտվելով անհրաժեշտ փոխադրական հզորություններից, ժամանակակից տեխնոլոգիաներից և գործառնական աջակցությունից։
Դուք ապահովում եք՝
Ձեր հաճախորդների բազան և կապերը ոլորտում
Բեռնափոխադրումների ոլորտում ձեր փորձը
ԱՄՆ բեռնափոխադրումների շուկայի վերաբերյալ ձեր գիտելիքները
Նոր հաճախորդներ ներգրավելու, գործող հաճախորդներին պահպանելու և նրանց հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումը
Մենք տրամադրում ենք՝
Landstar-ի ցանցի միջոցով հասանելի փոխադրական հզորություններ
Գործառնական աջակցություն
Բեռնափոխադրումների կազմակերպում և ընթացքի վերահսկում
Լոգիստիկայի ոլորտի առաջադեմ տեխնոլոգիաներ
Յուրաքանչյուր բեռնափոխադրման աշխատանքն ապահովող մասնագիտական թիմ
Երկարաժամկետ գործարար աճի համար նախատեսված հարթակ
Դուք շարունակում եք կենտրոնանալ ձեր հաճախորդների, վաճառքի ընթացիկ հնարավորությունների և նոր գործարքների վրա։ Իսկ մեր թիմն աջակցում է բեռնափոխադրման կազմակերպմանն ու իրականացմանը՝ պատվերի հաստատումից հետո։
Ձեր հաճախորդները։ Ձեր փորձը։ Մեր աջակցությունը։
Հաճախորդների կայացած բազային անհրաժեշտ է հուսալի գործառնական հարթակ
Բեռնափոխադրումների ոլորտում գործարքի կնքումը աշխատանքի միայն սկիզբն է։
Հաճախորդն ակնկալում է, որ կապահովվեն անհրաժեշտ փոխադրական հզորությունները, հստակ հաղորդակցությունը, բեռնափոխադրման ընթացքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունները և արագ արձագանքը փոփոխվող իրավիճակներին։
Յուրաքանչյուր բեռնափոխադրում ազդում է ձեր մասնագիտական հեղինակության և տարիների ընթացքում ձևավորած գործարար հարաբերությունների ամրության վրա։
Ահա թե ինչու է կարևոր ունենալ հուսալի աջակցության համակարգ։
All About Cargo-ն բեռնափոխադրումների վաճառքի գործակալներին ապահովում է անհրաժեշտ կազմակերպական պայմաններով՝ հաճախորդներին հետևողականորեն որակյալ ծառայություններ մատուցելու և իրենց գործունեությունը վստահորեն ընդլայնելու համար։
Փորձառու գործառնական թիմի աջակցությամբ դուք կարող եք ավելի քիչ ժամանակ հատկացնել բեռնափոխադրումների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն և ավելի շատ՝ հաճախորդների հետ համագործակցությունը զարգացնելուն։
Արդյունքում հաճախորդները ստանում են ավելի որակյալ սպասարկում, իսկ գործակալները՝ իրենց գործունեությունն ընդլայնելու ավելի ամուր հիմք։
Մեր աշխատանքի առաջնահերթություններն են՝
Բեռնափոխադրումների հուսալի լուծումներ
Հստակ և հետևողական հաղորդակցություն
Գործառնական կարգապահություն
Պատասխանատվություն յուրաքանչյուր բեռնափոխադրման համար
Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ
Արդյունքների վրա հիմնված աճ
Մեր նպատակը ցանկացած գնով բեռնափոխադրումներ իրականացնելը չէ։ Մենք զարգացնում ենք մեր գործունեությունը՝ հիմնվելով ազնվության, վստահության և աշխատանքի մասնագիտական կազմակերպման վրա։
Ունե՞ք գործարար կապեր։ Ուղղորդե՛ք հաճախորդներ և ստացե՛ք եկամուտ։
Ձեր գործարար կապերից եկամուտ ստանալու համար պարտադիր չէ ամբողջ դրույքով աշխատել որպես բեռնափոխադրումների վաճառքի գործակալ։
Հնարավոր է՝ ճանաչում եք արտադրական ընկերության, որը պարբերաբար բեռներ է առաքում։ Գուցե ձեր գործարար կապերից որևէ մեկը զբաղվում է բաշխմամբ, մանրածախ առևտրով, ներմուծմամբ կամ արտահանմամբ։ Կամ հաճախ եք շփվում գործարարների հետ, որոնք բեռնափոխադրումների ավելի հուսալի գործընկերոջ կարիք ունեն։
Պարզապես կապ հաստատեք նրանց և All About Cargo-ի միջև, իսկ հետագա աշխատանքը վստահեք մեզ։
Մեր վաճառքի մասնագետները՝
Կկապվեն ձեր ուղղորդած ընկերության հետ
Կուսումնասիրեն ընկերության բեռնափոխադրումների պահանջները
Կառաջարկեն համապատասխան փոխադրական լուծումներ
Կկազմակերպեն գնային առաջարկների պատրաստումն ու բեռնափոխադրումները
Կապահովեն հաղորդակցությունն ու գործառնական աջակցությունը
Կաշխատեն հաճախորդի հետ երկարաժամկետ գործարար հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ
Դուք ապահովում եք գործարար կապը, իսկ մեր թիմը կազմակերպում է բեռնափոխադրումները։
Ձեր ներկայացրած հաճախորդի հետ համագործակցության արդյունքում դուք ստանում եք ուղղորդման դիմաց եկամուտ՝ նախապես համաձայնեցված պայմանների համաձայն։
Առանց բեռնափոխադրումներ կառավարելու։ Առանց ամբողջ դրույքով վաճառքի աշխատանք կատարելու։ Պարզապես արժեքավոր գործարար կապ, որը վերածվում է եկամտի հնարավորության։
Ո՞ր հնարավորությունն է համապատասխանում ձեզ։
Միացե՛ք մեզ որպես բեռնափոխադրումների վաճառքի գործակալ, եթե՝
Ունեք բեռնափոխադրումների վաճառքի կամ լոգիստիկայի ոլորտում աշխատանքային փորձ
Արդեն սպասարկում եք հաճախորդների ԱՄՆ շուկայում
Ցանկանում եք շարունակել աշխատել ձեր գործող հաճախորդների հետ և ընդլայնել նրանց շրջանակը
Ավելի լայն փոխադրական հզորությունների և գործառնական աջակցության կարիք ունեք
Փնտրում եք երկարաժամկետ կարիերա կառուցելու հուսալի հարթակ
Ցանկանում եք, որ ձեր եկամտի աճի հնարավորությունները կախված լինեն ձեր աշխատանքի արդյունքներից
Ընտրե՛ք գործընկերային ուղղորդման ծրագիրը, եթե՝
Ճանաչում եք ընկերությունների, որոնք պարբերաբար բեռնափոխադրումներ են իրականացնում
Ունեք ամուր մասնագիտական կամ ոլորտային կապեր
Չեք ցանկանում զբաղվել բեռնափոխադրումների կամ հաճախորդների սպասարկման գործընթացների կառավարմամբ
Նախընտրում եք գործարար կապեր հաստատել, այլ ոչ թե ամբողջ դրույքով աշխատել որպես վաճառքի գործակալ
Ցանկանում եք լրացուցիչ եկամուտ ստանալ ձեր գործարար կապերի շնորհիվ
Երկու հնարավորությունների հիմքում էլ վստահությունն է։
Մեր պարտականությունն է աջակցել ձեր ձևավորած գործարար հարաբերությունների զարգացմանը՝ ապահովելով մասնագիտական հաղորդակցություն, հուսալի սպասարկում և կազմակերպված աշխատանք։
Ինչպե՞ս սկսել համագործակցությունը։
Գործընթացը պարզ է։
Կապ հաստատեք All About Cargo-ի թիմի հետ։
Ընտրեք բեռնափոխադրումների վաճառքի գործակալի աշխատանքի կամ գործընկերային ուղղորդման տարբերակը։
Ներկայացրեք ձեր փորձը, հաճախորդների բազան կամ գործարար կապերը։
Մեր թիմի հետ քննարկեք համագործակցության հնարավորություններն ու պայմանները։
Բոլոր պայմանները հաստատելուց հետո սկսեք աշխատանքի ընդունման և նախապատրաստման կամ հաճախորդների ուղղորդման գործընթացը։
Աշխատանքի ընդունման, միջնորդավճարների և ուղղորդումների դիմաց վճարումների պայմանները քննարկվում և համաձայնեցվում են մինչև համագործակցության մեկնարկը։
Ձեր գործարար կապերը կարող են ավելին ապահովել, քան պարզապես բեռնափոխադրումներ
Լոգիստիկայի ոլորտում ճիշտ գործարար կապը կարող է հանգեցնել նոր հաճախորդի ներգրավման, հերթական բեռնափոխադրման կազմակերպման կամ ձեր կարիերայի նոր փուլի մեկնարկի։
Եթե արդեն ունեք հաճախորդներ, շարունակեք աշխատել նրանց հետ այնպիսի հարթակում, որը նախատեսված է ձեր գործունեության աճին աջակցելու համար։
Եթե ճանաչում եք բեռնափոխադրումների կարիք ունեցող ընկերությունների, կապ հաստատեք նրանց և մեր թիմի միջև, իսկ մնացած աշխատանքը վստահեք մեզ։
Ներգրավե՛ք ձեր հաճախորդներին։ Զարգացրե՛ք ձեր կարիերան։
Ուղղորդե՛ք բեռնափոխադրումների կարիք ունեցող ընկերությունների։ Եկամո՛ւտ ստացեք ձեր գործարար կապերի շնորհիվ։
Պատրա՞ստ եք կատարել ձեր հաջորդ քայլը։
Կապ հաստատեք All About Cargo-ի հետ հենց այսօր՝ բեռնափոխադրումների վաճառքի գործակալի աշխատանքի և գործընկերային ուղղորդման հնարավորությունների մասին ավելին իմանալու համար։
%20%20variation-07.png)



Comments